Տխմարաբան Տարոնը

Ինչպես հայտնի է, Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պայմանավորված եղանակային պայմաններով` նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։ Ընդդիմությունը հանրահավաքի օր է նշանակել հուլիսի 29-ը:

Բանից պարզվում է՝ սույն փաստից «ղզղնել» է Նիկոլի գլխավոր ստատուսչի Չախոյան Տարոնը՝ կրկին անգամ ի ցույց դնելով յուր տխմարության անհուն հատակը. հանգել է այն եզրակացության, թե իբր շոգի վկայակոչումը խոսում է այն մասին, որ ընդդիմությունն իրականում խուսափում է պայքարից: «Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է, գարնանն ու աշնանն էլ անձրևներն են խանգարում։ Թվում է, թե Հայաստանի բնակլիմայական պայմանները ընդդիմության օգտին չեն, բայց ընդհակառակը՝ ամեն անգամ եղանակը պատճառաբանելով՝ փորձում են քողարկել իրենց ձախողումը»,-գրել է յուրատեսակ ֆեյքի վերածված Տարոնը՝ ընդդիմությանը «սեզոնային փրկիչներ» հռչակելով:

Իհարկե, Տարոնի մտքի թռիչքը տվյալ պարագայում այնքան ցածր է, որ իմաստ էլ չունի անգամ դրան անդրադառնալը, սակայն այստեղ ուշագրավը մեկ այլ հանգամանք է՝ վախը ընդդիմության պայքարի շարունակականությունից: Բանն այն է, որ իշխանությունները մեծ հույս ունեին, որ վրանները Ֆրանսիայի հրապարակից հանելուց հետո ընդդիմադիր շարժումն անկում կապրի ու կավարտվի: Այնինչ ոչ միայն ցույցերը չեն դադարում, այլև մարզերում լրջագույն աշխատանքներ են տարվում՝ առաջիկա հուժկու պայքարն իսկապես անկասելի ու արգասաբեր դարձնելու: Սա անհանգստացնում է ՔՊ-ականներին, ինչն էլ իր հեթին ստիպում է որոշ ստատուսչիների՝ սեփական գործատուներին հանգստացնել նմանօրինակ տխմարաբանություններով:

Եթե բժիշկներն ու օդերևութաբաններն ամեն գնով հորդորում են օրվա կոնկրետ ժամերի դուրս չգալ արևի տակ՝ սեփական առողջությունը չվտանգելու համար, ընդդիմությունն ի՞նչ պետք է աներ, մարդկանց հասցներ մահվան դո՞ւռը: Չնայած տարոնների համար այս հարցադրումն ինքնին անհասկանալի է, քանի որ իրենց քաղաքական նպատակների համար ՔՊ-ականները պատրաստ են մարդկանց մահվան դուռը հասնցել,վնասել՝ միայն թե բավարարվեն քաղաքական ամբիցիաները:

Ոչ միայն մարդը, այլև ողջ պետությունը սրանց համար քաղաքական մատերիալ է, այլ ոչ նպատակ, իսկ նպատակն էլ բոլորին հայտնի է՝ իշխանությունն ու փողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել