Մամուլը գրում է, որ Գռզոյին պատկանող «Flyone»-ը մարդկանց կեղեքելու խորամանկ մեխանիզմ է մշակել. մասնավորապես՝ Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթին գրանցվել փորձողներից պահանջում են թղթի վրա տպագրված տոմս՝ միաժամանակ 5 եվրոյի դիմաց առաջարկելով իրենց օգնությունն այդ հարցում: Դրանից հետո ուղևորին հայտնում են, որ 10 եվրո էլ անհրաժեշտ է գրանցման համար: Օնլայն գրանցվել փորձողներին էլ տևական ժամանակ է՝ պրակտիկորեն անհասանելի է դարձել համապատասխան կայքէջի այդ գործառույթը, ինչը, փաստորեն, ստեղծում է հավելյալ դժվարություններ ու ծախսեր:

Այս ամենը, իհարկե, ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե որպես ինչ է Գռզոն դիտարկում Հայաստանի ազգաբնակչությանը. կթու կովի տեղ է դրել մարդկանց ու հա կթում է՝ չունենալով որևիցե արգելք ու վախ: Մյուս կողմից՝ հենց սա բավական է՝ հասկանալու, թե իրականում որն է Գռզոյի անհատակ հարստության գաղտնիքը. այն ոչ թե նրա անհուն բիզնես տաղանդն է կամ օրիգինալ բիզնես իդեաներ երկնելու հանճարն ու դրանք արդյունավետորեն կյանքի կոչելու ձիրքը, ինչպես փորձ է արվում հաճախ մոլորեցնել մարդկանց, այլ՝ գեղացուն բնորոշ շուստրիությունը, խաբեբայությունն ու ստորությունը: Տեսնես քանի՞ կմախք է հասցրել սեփական զգեստապահարանում թաքցնել Աննայի սրտի օլիգարխը նախքան դոլարային միլիադատեր դառնալը…

Ողբերգությունը տվյալ պարագայում, իհարկե, գուցե ոչ այնքան Գռզոյի անձի նկարագիրն է, որքան այն, որ չկա մի վերահսկիչ օղակ, պետական մարմին, որի օգնությամբ հնարավոր կլիներ սանձել գռզոների ախորժակը: Դա բնական է. բա որ գռզոներին պետականորեն սանձեն, Աննան ինչպե՞ս է լցնելու իր հիմնադրամները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել