Operativ.am-ը գրում է.
Բեյոնսեն շարունակում է ուրախացնել երկրպագուներին իր նոր տեսահոլովակներով: Վերջերս երգչուհին Youtube-ում ռետրո ոճի տեսահոլովակ էր տեղադրել, որում ներկայացրել է Բրազիլիայի տեսարժան վայրերը, ինչպես նաև` իր գեղեցիկ կազմվածքը:
Հաճելի երաժշտություն և տեսահոլովակի հետաքրքիր ոճ՝ ահա այսպես է երգչուհին պատրաստվել ներկայանալ Բրազիլիայի իր երկրպագուներին: Այս անգամ երրգչուհին շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին մեծ սիրո համար: Հենց այդ սերն է ոգեշնչում երգչուհուն, որպեսզի նա նոր աշխատանքներ ներկայացնի: Երգչուհին հրապարակել է մի տեսահոլովակ, որում ներկայացված է իր և երկրպագուների շփումը: Երկրպագուները շատ բարձր են գնահատել երգչուհու տեսահոլովակը: Նրանք հուզվել էին երգչուհու ջերմ վերաբերմունքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել