1in.am-ը գրում է.
Արագ սննդի ռեստորանների գովազդում, որը հասցեագրված է երեխաներին, շեշտը դրվում է ոչ թե սննդի, այլ խաղալիքների վրա, որոնք երիտասարդ այցելուները կարող են ստանալ պատվերի հետ: Նման պրակտիկան հակասում է ԱՄՆ-ում գոյություն ունեցող գովազդի պահանջներին՝ հայտնում են ամերիկացի գիտնականները:
Հավաքված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ երեխաներին ցուցադրում են հիմնականում անվճար խաղալիքներն ու հենց ռեստորանը, մինչդեռ մեծահասակներին գրավում են գնով ու սննդաբաժնի չափերով: Խաղալիքներն առկա են եղել «մանկական գովազդային հոլովակների» 69 տոկոսում: Սննդի փաթեթի պատկերի չափերը մանկական գովազդում եղել են միջինը էկրանի անկյունագծի 20 տոկոսի չափով, իսկ մեծահասակների համար նախատեսված գովազդում՝ 45 տոկոսի չափով: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ըստ պահանջների՝ պետք է գովազդվի ապրանքն ինքնին, այլ ոչ թե «բոնուս» խաղալիքը: