Սա ավելի շատ ռուսներին է ատում, թե՞՝ հայերին
Իրեն թունդ եվրոպամետ երևակայող այս կերպարը, ով հանդես է գալիս հակառուսական հռետորաբանությամբ իր հրճվանքն է հայտնել ԵՄ-Ադրբեջան սպասվելիք գազային գործարքից և խորհուրդ է տալիս մեզ խուճապի չմատնվել...
Հետաքրքիր է, սա ավելի շատ ռուսներին է ատում, թե՞՝ հայերին...
Սրան ասեք, որ եթե թուրք-ադրբեջանմցիներն էլ ավելի հզորանան այդ գործարքից, ապա ռուսներին դրանից շատ քիչ բան կլինի, իսկ հայերի համար դա մահաբեր է լինելու...
Սրան ասեք, որ այդ նույն եվրոպացին, ով նստած կլինի ադրբեջանական գազի խողովակի վրա, թքած կունենա Հայաստանի վրա և չնկատելու կտա, թե ինչպես են ադրբեջանցիները և թուրքերը ցեղասպանության ենթարկում հայերին, այնպես ինչպես 19-րդ դարի վերջին աբդուլհամիդյան ջարդերի և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայոց ցեղասպանության ժամանակ, երբ, օրինակ՝ Լոնդոնը ծաղրում էր հայերին հայտարարելով, որ "հայերին օգնելու համար բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները" և այլ հակահայկական ցինիկություններ...
Սրան նաև ասեք, որ թուրքերն առաջինն իրեն են սպանելու, ինչպես ժամանակին արել են գրեթե բոլոր թրքասեր հայերի հետ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid029ELccPhPB8mxZnmrF6zBnfijjxUEa6whJiqhFmekrfHAKWpaPnsJW1RYqkiJNTuvl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել