Քիչ առաջ տեսա գենշտաբի անդամների (այս բառի բոլոր իմաստներով) ոտնկայս, զգաստ կանգնած նկարը, որտեղ նաև Նիկոլն ու Սուրոն էին:
44 օրյա պատերազմի արդյունքների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ: Իհարկե ինքը թիվ մեկ մեղավորն է ու թիվ մեկ պատասխանատուն, բայց եկեք չմոռանանք նաև էն գեներալ կոչվածներին, ովքեր ավելի լավ է ստրիպտիզ պարեն տռուբեքի վրա, քան թե բանակի հետ որևէ առնչություն ունենան:
Էնպես են զգաստ կանգնել ու դիմավորում կապիտուլյանտին, կարծես թե որևէ բան տեղի չի ունեցել, դեռ մի բան էլ Գետաշենն ու Շահումյանն են ազատագրել: Ու կապ չունի, որ էդտեղ հավաքվածներից ոմանք Նիկոլի մեջքի ետևից քֆուր են անում: Արա, դուք ո՞նց եք էդպես զգաստ դիմավորում մի մարդու, ով ձեր հայրենակիցներին բառիս բուն իմաստով սպանել է Ալիևի հետ միասին, ո՞նց: Թե բա պարոնայք սպաներ:
Բա չեք ուզու՞մ էլի Նիկոլի հրաժարականը պահանջեք, իսկ հետո թռնեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0LKb2oKz6hq9uQHwamjpBLFbGPXzE1kgU5dm1V9QAZnYzLdSM8gxAzHQAxeJvV9f9l&id=100083067773157
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել