Լռեցինք, երբ բանտում կյանքի ու առողջության հետ անհամատեղելի պայմաններում պահվեց Մանվել Գրիգորյանը…
Էլի լռեցինք, երբ հացադուլ հայտարարեց ու բանտում մահացավ Մհեր Եղիազարյանը…
Հիմա էլ՝ Արմեն Գրիգորյանը… Ու էլի լռելու ենք:
Սոնան՝ իր չծնված երեխայի հետ, կովիդի հազարավոր առեղծվածային մահերը, ոչ պակաս առեղծվածային պատերազմը, իսկ պատերազմից հետո էլ՝ սահմանի զոհերը…
Իսկ դուք ասում եք՝ ինչու դատարանում չկա հերթապահող բժշկական խումբ:
Կարևորը, որ կաֆեներում սեղաններին աղ չդնեն ու տարբեր փառատոնների սելֆիները շատ լայք հավաքեն:
Աստված, ներիր մեզ, աղաչում եմ, մի թող մեզ ու մեր երկիրը, մի կործանիր այն…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/pfbid02RA9NaaoT4Ls8sfHaSYnV5Du4cEGfM9sKv6qFwpFoUWyRXomo84Vf1RumU51e5ddrl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել