Doctors.am-ը գրում է.
Մասնագետների պնդմամբ, աշնանը հարկավոր է մոռանալ բոլոր տեսակի դիետաների մասին: Հատկապես չպետք է հրաժարվել կենդանական ծագման սննդատեսակներից, քանզի հենց կենսական կարևոր սպիտակուցների և ճարպաթթուների բացակայությունն է, որ քրոնիկ հոգնածության պատճառ է դառնում: Աշնանը լավ կլինի հրաժարվել նաև բուսակերությունից:
Վիրուսային հիվանդություններից զերծ մնալու համար պետք է սննդակարգի մեջ անպայման ներառել նաև բնության բարիքները` սոխը, սխտորը, ծովաբողկը և այլն: Ի դեպ, ծովաբողկը պարունակում է 5 անգամ ավելի շատ վիտամին C, քան շատ ցիտրուցներ:
Աշնանը հարկապես կարևոր է սննդակարգի մեջ ներառել հնարավորինս շատ կանաչեղեն և բանջարեղեն: Լոլիկները հրաշալի հակաօքսիդանտներ են, բարերար ազդեցություն են ունենում երիկամների և սրտի աշխատանքի վրա: Կաղամբը, շնորհիվ մեծ քանակությամբ А, С և В վիտամինների պարունակության, օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ ճարպը և կարգավորում է աղիների աշխատանքը:
Քաղցր պղպեղի բաղադրության մեջ մտնում է լյուտեին, որը շատ անհրաժեշտ է աչքերի նորմալ աշխատանքի համար (ի դեպ, աշնանային պղպեղներն ավելի օգտակար են, քան ամառայինները): Հարթ և գեղեցիկ մշակ ունենալու և հորմոնների վիճակը հավասարակշռելու համար գոնե շաբաթը մեկ անգամ պետք է մասուրի թուրմ ըմպել: