Մարդ ծեծել իմացող, բայց կյանք փրկել չիմացող նիկոլի ոստիկանը
-----------------------------
Ցավով դիտում եմ Արմենի կյանքի վերջին վայրկյանների տեսագրությունն ու համոզվում, որ նիկոլի ոստիկնը միայն լավ մարդ ծեծել գիտի, բայց մարդու կյանք փրկել՝ ոչ:
Ուշադրությանս կենտրոնում նրա գլխավերևում կանգնած ոստիկաններն են, որոնց է վստահված նրա կյանքի պաշտպանությունն ու բնականաբար առաջինը հենց նրանց վրա է դրված Արմենին փրկելու պարտականությունը:
Ու համոզվում եմ, որ նիկոլի կերտած, նրա պարգևավճարներով վիզ հաստացրած ու փոր դուրս ցցած ոստիկանությունը միայն ունակ է ցուցարար ծեծել, կնոջ ու տարեցի ձեռք ու ոտք ջարդել, բայց մարդու կյանք փրկե՞լ, հաստատ չգիտի:
Ամբղոջ այդ կարևոր ու կենսական վայրկյանների ընթացքում գոնե մեկ ոստիկան նրան նախնական առաջին օգնություն չի ցուցաբերում:
Հավանաբար չգիտի թե ընդհանրապես ի՞նչ է դա ու այդ կապակցությամբ չի էլ վարժեցվել:
Նրան իհարկե մահակ ու վահան բռնել են սովորեցրել, բայց ոչ արհեստական շնչառություն տակ կամ սրտի մերսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել