Այս հոդվածում ներկայացնում են այն 10 գտածոները, որոնք կարող են պատասխանել մարդու` հոմո սափիենսի, էվոլյուցիայի մասին դեռևս չբացահայտված հարցերին:

10. Սահելանտրոպուս Ճադենսիս (Sahelanthropus Tchadensis)

4

Քորդավոր կաթնասունների այս տեսակը 7 միլիոն տարվա հնություն ունի, և այն, թե արդյոք սա գոյություն է ունեցել մարդկության էվոլուցիայի ընթացքում կամ այն ժամանակ, երբ ի հայտ են եկել մարդիկ ու կապիկներըը, դեռևս հայտնի չէ, քանի որ այս տեսակի միայն մի գանգ է գտնվել 2001-2002թթ. Միշել Բրունետի առաջնորդած թիմի կողմից Չադի տարածքի անապատում: Գտնված գանգին տրվել է «Տաոմայ» (Toumai) անունը, որը նշանակում է «կյանքի հույս»: Գանգի հետազոտությունը ենթադրում է, որ այս տեսակները շիմպանզեների չափերն են ունեցել և հոմո սափիենսի նման երկու ոտքերի վրա են քայլել, սակայն դրանց դիմային առանձնահատկություններն ավելի հարթ են եղել:

9. Աուստրալոպիթեկուս աֆարենսիս (Australopithecus Afarensis)

4

Այս տեսակի մի օրինակի մնացորդները հայտնաբերվել են 1974թ.ին Եթովպիայի Հադար երկրամասում Թոմ Գրեյի և Դոնալդ Յոհանսոնի կողմից: Ենթադրվում է, որ այն ապրել է 3.9-2.9 միլիոն տարի առաջ: Իգական սեռի այս տեսակի ոսկորները հայտնաբերելիս նվագարկիչը «Բիթլս» խմբի «Lucy in the Sky with Diamonds» (Լյուսին երկնքում աստղերի հետ) երգն էր հնչում, և հնագետները իրենց գտածոյին անվանեցին Լյուսի: Լյուսին դեֆորմացված իրար մոտ ծնկներ ուներ, որը ենթադրում էր, որ նա ուղիղ է քայլել և ենթադրաբար կապկային դիմագծեր է ունեցել:

8. Նեանդերթալացի երեխա

7

Օքսֆորդի, Քորքի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների գիտնականների համատեղ հետազոտությունները ենթադրում են, որ նեանդերթալացիները ոչնչացել են շատ ավելի շուտ, քան նախկինում գիտնականները կարծում էին: Օքսֆորդի համալսարանի հատուկ հետազոտությունների լաբորատորիայում կարողացել են որոշել Հյուսիսային Կովկասում գտնվող Մեզմայսկայա քարանձավում գտնված նեանդերթալյան մանկան գտածոյի հնությունը: Նրանք այժմ կարծում են, թե ժամանակակից մարդու ու նեանդեթալացու կապը կարող էր մի քանի հարյուր տարի տևել և ոչ թե մի քանի հազար, և որ ինչ-որ շրջաններում նեանդերթալացիները կարող էին արդեն իսկ բնաջնջված լինել մինչև Աֆրիկայից մարդկանց` 65.000 տարի առաջ այդտեղ գաղթելը:

7. Նեանդերթալացիների և հոմո սափիենսի սեռական կապը

4

Սթենֆորդի համալսարանի գիտնականների մի խումբ` խմբավար պրոֆեսոր Փիթեր Պարհամի գլխավորությամբ, ուսումնասիրել է գտածոների ԴՆԹ-ն ու ենթադրություններ արել, որ 65.000 տարի առաջ Աֆրիկայից գաղթած հոմո սափիենսը խաչասերվել է Եվրոպայի ու Ասիայի նեանդերթալացիների հետ: Այս խաչասերումը հանգեցրել է գենետիկական փոփոխությունների, որոնք դեռևս կարելի է նկատել ԴՆԹ-ի ուսումնասիրոություններում: Այն նաև խթանել ու բարձրացրել է մարդու իմունային համակարգը:

6. Արդի

 4
Արդին այն անունն է, որը տրվել է 1994թ.-ին Եթովպիայի Արամիսի տարածքում հայտնաբերված Արդիպիթեկուս ռամիկուս (Ardipithecus Ramicus) էգ տեսակի կմախքի գտածոյին, որն ապրել է 4.4 միլիոն տարի առաջ: Այն 1.22մ հասակ է ունեցել և կշռել 50կգ, և փաստորեն ավելի վաղ նշած Լյուսիից ավելի խոշոր է եղել: Նրա բնածոն վկայում է այն մասին, որ սա կարող էր լինել մարդկանց ու կապիկների նախահայրը. այն շատ ավելի ընդհանրություններ ունի մարդ տեսակի հետ:

5. Հոմո Ռուդոլֆենսիս (Homo Rudolfensis)

4

1972թ.-ին Քենիայի Տուրկանա լճի արևելյան հատվածում Բերնարդ Նգենեոն հայտնաբերում է մոտ 1.9 միլիոն տարվա հնություն ունեցող գանգ: Սկզբում ենթադրվում էր, որ այն հոմո հաբիլիս տեսակներին էր պատկանում, սակայն նրա կառուցվածքային առանձնահատկությունները ցույց տվեցին, որ այն իրականում առանձին տեսակ էր իրենից ներկայացնում:

4. Տուրկանայի տղան

5

Այս գրեթե ամբողջական կմախքը, որը հայտնաբերվել է Քենիայի Տուրկանա լճի մոտակայքում Կամոյա Կիմեույի կողմից, 1.5 միլիոն տարվա հնություն ունի և նախնադարյան շրջանից երբևէ հայտնաբերված մարդու ամենաամբողջական կմախքն է: Տուրկանայի տղայի կմախքը ենթադրում է, որ նա 8 տարեկան է եղել, երբ մահացել է: Այն դասակարգվում է որպես Հոմո Էրեկտուս կամ Հոմո Էրգաստեր տեսակների անդամ: Այն ժամանակ դեռևս 161 սմ հասակ ուներ, և ենթադրվում է, որ հասուն տարիքում կհասներ 185 սմ-ի:

3. Պեկինյան մարդը

2

1923-1927թթ.-ին Յոհան Գունար Անդերսոնի և Վալտեր Գրանջերի կողմից հայտնաբերված հոմո էրեկտուս տեսակի կմախքային նմուշները 800.000 տարվա հնություն ունեն: Պեկինյան մարդու գտածոները կանադացի գիտնական Դեվիդսոն Բլեքի կողմից դասակարգվել են որպես Սինանտրոպուս Պեկինեսիս: Հետագա պեղումներն ու ուսումնասիրությունները սակայն դադարեցվեցին 1937թ.-ի ճապոնական հարձակումների պատճառով: Բնածոներն անհետացան 1941թ.-ին, սակայն արդեն 1966թ.-ին մեկ այլ գանգ գտան այս վայրից, իսկ պեղումներն ու հետազոտական արշավանքները վերականգնվեցին 2009թ.-ին:

2. Չեդեր մարդը

4

1903թ.-ին Սոմերսեթի Չեդերի գյուղի Գողի քարանձավում հայտնաբերված մոտավորապես Ք.ա. 7150թ.-ի հնություն ունեցող այս մնացորդները գանգի մեջ անցքեր են ունեցել, որը ենթադրում է, որ սարսափելի մահով է մահացել: 1996թ.-ին Օքսֆորդի համալսարանի գիտնական Բրայան Սքայսը «Չեդերի մարդու» ատամից միտոքոնդրիալ ԴՆԹ-ի օրինակներ է վերցնում և դրանք համեմատում ժամանակակից Չեդեր գյուղի 20 բնակիչների ԴՆԹ-ների հետ: Դրանցից երկուսի դեպքում այն ամբողջությամբ համընկնում էր, իսկ մեկի դեպքում այն տարբերվում էր փոքր մուտացիայով: Ստացվում է, որ այդ երեք մարդու նախահայր կարող էր լինել «Չեդերի մարդը»:

1. Օթզի սառցե մարդը

1

Օթզի սառցե մարդը գտածոն այլ կերպ հայտնի է նաև Սիմալաուն մարդ անունով, որն իրենից ներկայացնում է բնականորեն մումիայի վերացված 5300 տարվա հնություն ունեցող մարդ: Օթզին, որը մոտավորապես 45 տարեկանում է մահացել, հայտնաբերվել է Նուրեմբերգից երկու տուրիստների` Հելմուտ և Էրիկա Սայմոնների կողմից 1991թ.-ին Ավստրիայի և Իտալիայի սահմանին գտնվող լեռներում: Դրա հասակը կազմել է 167 սմ, իսկ քաշը` 50կգ: Նրա աղիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա վերջին ճաշը կարմիր եղջերու է եղել և բուսական հաց: Նրա մոտ հայտնաբերվել է նաև պղնձե կացնանման գործիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել