Panorama.am-ը գրում է.
Ավտոբուսի 8 վարորդներ Պարագվայում արդեն քսան օր է շարունակում են փայտե խաչերին մեխված մնալ: Նման դաժան որոշում նրանք կայացրել են ի նշան անօրինական կրճատումների դեմ բողքի: Բիբլիական մոտիվներով բողոքի այս ակցիան ընթանում է Ասունսյոնից հյուսիս գտնվող փոքրիկ քաղաքում և վարորդները սպառնում են շարունակել ակցիան, եթե նրանց չվերականգնեն իրենց աշխատավայրում: Ավելին` նախօրեին վարորդներից մեկի կինը պահանջել է, որպեսզի նրան ևս «խաչեն»` մեխելով խաչի վրա ամուսնու կողքին:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, ավտոբուսային ընկերության վարորդը, որի նախկին աշխատակիցները նման դաժան վիճակում են հայտնվել, արդեն խոստացել է վերադարձնել հինգ վարորդների ընկերություն, իսկ մյուսների համար էլ գտնել աշխատանք այլ տեղ: Սակայն վարորդները պահանջում են, որպեսզի բոլորին վերականգնեն նույն աշխատանքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ