Վարդապետյան Աննայի առաջին գործը

Մինչ մամուլը գրում է Վարդապետյան Աննայի պաշտոնեական առաջխաղացման հետևանքով Դատախազությունում առաջացած խառնաշփոթի, կադրային քաոսի և սպասվելիք առհավիրքների մասին, ստացվել է առաջին տեղեկոթյունն այն մասին, թե որն է դարձել Նիկոլի սրտի Աննային վերադասից տրված առաջին հանձնարարույթունը. փորփրել են անցյալն ու հայտնաբերել, որ 2000-2010թթ.-ին Երևանի քաղաքապետարանի ու Մշակույթի նախարարության կողմից իբր դրսևորվել է անբարեխղճություն, ինչի հետևանքով Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ամբողջությամբ քանդվել է 18 մշակութային հուշարձան, իսկ 1-ը պահպանվել է մասնակի: Հաղորդվում է, որ ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Թե ինչու են կրկին անգամ մեջտեղ բերել Հյուսիսային պողոտայի թեման, դժվար չէ կռահել. խնդիր է դրված՝ ընդդիմությանը խեղճացնելու՝ նկատի ունենալով տվյալ ժամանակահատվածի սպեցիֆիկան: Ըստ երևույթին՝ ընդդիմությանը շանտաժի ենթարկելու հարցում Դավթյան Արթուրը լիովին չէր արդարացրել Նիկոլի ակնկալիքները, ինչն էլ հանգեցրել է նրա հեռացմանն ու նորի՝ Վարդապետյան Աննայի նշանակմանը:

Ենթադրելի է՝ նման քայլերն առաջին հերթին հետևանք են ընդդիմության կողմից խոստացված թեժ աշնան. ընդդիմությունը չի պատրաստվում վայր դնել զենքերը, ուստի որպես միակ լուծում մնում է ոմանց վրա գործ կարելու տարբերակը՝ «Մարտի 1-ի» գործի նմանությամբ, ինչն էլ գլուխ է բերելու «իրավաբանական մտքի գիգանտ» Վարդապետյան Աննան՝ միաժամանակ հիմնահատակ ավերելով Դատախազությունն ու արդարադատությունն առհասարակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել