Ու քանի դեռ ժողովրդի ծոցից ծնվող, քաղաքացիական գիտակցության տարրերը կրող, դեռևս մարգինալ շարժումները... (ահելներով ու ջահելներով) Չպահանջեն ՄԵՐ հայրենյաց տարածքում արժանապատիվ երկիր ունենալու համար պայքարող կամ պայքար ձևացնող քաղաքական ուժերից, որ նրանք (քարները փեշերից գցած) հանդես գան ՄԻԱՍՆԱԿԱՆ հայտարարությամբ...
Կկուն չի կկվելու...
Իսկ քաղաքացիականը կմնա նույնքան չմիավորված, ինչ և քաղաքականը...
P.S.
Հա...
Եվ այդ դատարկաբանությունը, թե որն է ավելի կարևոր` քաղաքացիակա՞նը, թե՞ քաղաքականը, այնքան կտաշի ու կմաշեցնի մարդկային գիտակցության վերջին նշույլները, քանի դեռ Արարիչը չի հիմնել ՆՈՐ աշխարհակարգ՝ առանց քաղաքական միավորների...
Իսկ առայժմ՝ բոլորս մի կաթսայի մեջ ենք, ու կաթսան եռում է...
Ա.Ա.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.adamyan/posts/373882979381807?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել