Lragir.am-ը գրում է.

2013-2014 ուստարում Մայր բուհում կսովորի 3414 առաջին կուրսեցի, որոնցից 408-ը՝ անվճար, 3006-ը՝ վճարովի համակարգով:

Այս տարի ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:

Երևանի պետական համալսարանում առաջին կուրսեցիներին ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչները կդիմավորեն ֆակուլտետի դահլիճներում և լսարաններում:

Ռոմանագերմանական բանասիրության և Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները կհաճախեն 2-րդ հերթով, իսկ մյուս բոլոր ֆակուլտետներում դասերը կմեկնարկեն 1-ին հերթով: 1-ին հերթի դասերը սկսվում են ժամը 09:30-ին, իսկ 2-րդ հերթինը՝ 14:30-ին, տեղեկացնում են ԵՊՀ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել