Սորոսական Բադասյան Ռուստամի ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որի ընդունման պարագայում ՊԵԿ-ին թույլատրվելու է առանց դատարանի որոշման ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

Սա խայտառակություն է ու կարող է բացարձակ ավերիչ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ միաժամանակ ստեղծելով լրջագույն անվտանգային խնդիրներ, երբ մարդկանց՝ գաղտնիք հանդիսացող տվյալները կարող են անսպասելիորեն հայտնվել թշնամի երկրների ձեռքում՝ հարվածի տակ դնելով ՀՀ ազգային անվտանգությունը: Նման տխուր փորձ կարծես թե արդեն իսկ ունենք՝ նկատի ունենալով Գռզոյի բանկի հետ կապված տխուր պատմությունը:

Եթե Ռուստամի մտահղացումը կյանքի կոչվի, ապա Հայաստանում առանց այն էլ շունչը փչող բիզնեսը, անհատ ձեռներեցությունն ուղղակի կմեռնեն, նոր ներդրումների մասին կարելի կլինի առհավետ մոռանալ:

Ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում գնալ այս քայլին, տնտեսական զարգացման խնդի՞ր են լուծելու, թե՞ է՛լ ավելի են մեծացնում մարդկանց նկատմամբ վերահսկողությունը՝ գուցե ելնելով նաև քաղաքական նպատակներից:

Առաջարկվող նախագիծն այնքան վատն է, որ դրանում տեղ գտած հիմնական գործիքակազմից հրաժարվել են օգտվել աշխարհի քիչ թե շատ նորմալ բոլոր երկրները՝ շատ լավ հասկանալով այն ռիսկերը, որոնք անխուսափելի են դառնալու: Փոխարենը գնալու ազատականացման ճանապարհով՝ իրեն լիբերալ համարող ուժը, փաստորեն, երկիրը մի մեծ կոնցլագերի է վերածում՝ տոտալ վերահսկողության տակ առնելով մարդկանց եկամուտներն ու գաղտնիքները:

«Բանկային գաղտնիք» ասվածի մասին ՔՊ-ում լսած կա՞ն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել