ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարել, որ մինչև 44-օրյա պատերազմը սխալ պլան է մշակվել, եւ նման պլանավորման դեպքում, իհարկե, մենք պետք է պարտություն կրեինք։
Պարտությունը միայն բանակի ուսերին դնելու հերթական փորձն է ըստ էության տեղի ունենում, մենք մեղավոր չենք, Գասպարյան Օնիկնա միայն մեղավոր տրամաբանության մեջ։
Ամենեւին չեմ ցանկանում Օնիկ Գասպարյանի դատապաշպան լինել, քանի որ իմ գնահատմամբ տեղի ունեցած մեջ մեղավոր է մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որի շարքերում է եղել նաեւ գեներալ Գասպարյանը։
Իսկ թե պատգամավոր Մելքոնյանը ինչի չի խոսում, թե ո՞վ է նշանակել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ, արդյո՞ք համապատասխանում էր նա այդ պաշտոնին, թե ոչ, կարծում եմ պարզ է ։
Մեղավոր են «շպիոնները» , ընդդիմությունը, բանակը Օնիկի գլխավորությամբ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԽ քարտուղարը , ԱԺ նախագահն ու տեղական ինքնակառավարման մարմինների ՔՊ ական ներկայացուցիչները, որոնցից շատերը նույնիսկ հրապարակային գլուխ են գովում, թե ի՞նչ «բայեվիկներ» են եղել պատերազմի ժամանակ ։
Կարծում եմ, որ միջին վիճակագրական, քիչ թե շատ տրամաբանություն ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են, որ պատերազմի ժամանակ կռվում է բանակը, բայց պատերազմ վարում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։
«Շպիոնները» ձեզ օգնական...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել