Համացանցում կայծակնային արագությամբ տարածվել է տեղեկություն այն մասին, որ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «ArmEconomBank»-ը իր բոլոր շահառուների քարտային տվյալները փոխանցել է Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Ընդ որում՝ տեղեկության իսկությունը փաստելու նպատակով հրամապարակվել է նաև փոխանցված տեղեկատվության մի փոքր հատված, ինչը, ըստ էության, կասկածի տեղիք այլևս չի թողնում, որ Գռզոն փաստացի համագործակցել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:

Որ Ադրբեջանի համար սա ուղղակի նվեր է, չի քննարկվում: Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից կատարվածը վտանգավոր է նրանով, որ, փաստորեն, թշնամին հնարավորություն է ստանում՝ իր համար պարզելու՝ հայաստանյան հասարակությունում իր համար հետաքրքրություն ներկայացնող որ խմբերի վրա ինչպիսի լծակներ կան՝ ներազդելու ու հարկ եղած դեպքում դրամական օգնության տրամադրման դիմաց հավաքագրելու: Խոցելի խմբերն են զինվորականությունը, ուժային կառույցների աշխատակիցները, պետական ապարատի ծառայողները, պաշտոնյաները և այլն: Իմանալով այս կամ այն պոտենցիալ զոհի ֆինանսական խնիրների մասին, իսկ ֆինասնական խնդիրներ Հայաստանում ունեն անխտիր բոլորը՝ թշնամական հատուկ ծառայությունները կարող են հեշտորեն գայթակղել ոմանց՝ փողի դիմաց ստիպելով դավաճանել հայրենիքը:

Եթե տեղեկությունը բացարձակ ճշմարիտ է, իսկ հերքողներ կարծես դեռևս չկան, ապա կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է Սուքիասյանների ընտանիքի վրա՝ բացահայտելով նույն Գռզոյի ով լինելը, պատռելով նրա դիմակը ու հաստատելով այն ողջամիտ կասկածները, որ գործ ունենք «Գորշ գայլերի» ծպտյալ համակիրի հետ, որի առաքելությունը Հայաստանում մեկն է՝ երկրի դռները թշնամու առաջ ներսից բացելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել