«Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը:

Օրենքների նախագծով նաեւ սահմանվում են մի շարք սոցիալական խմբեր, որոնք կունենան ուսման վարձի վճարման արտոնություն (զեղչ): Սահմանվել է, որ բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իրականացվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել