«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվեց ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշումը, որը որոշ ժամանակ անց անհետացավ: Սակայն սա բոլորովին էլ չի նշանակում, թե ՔՊ-ականները «զադնի են դրել»:
Համենայնդեպս, Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, թե այս գործընթացն «օրենքի պահանջ է եւ չի կարող չլինել»: Այս դեպքում` ո՞րն էր պատճառը` այս գործընթացն ազդարարող հաղորդագրությունն ԱԺ պաշտոնական կայքից ջնջելու, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ նախագահի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանից: Նա վստահեցրեց, որ հայտարարությունը ջնջվել է զուտ տեխնիկական պատճառով` ժամանակագրային առումով հրապարակման հետ կապված խնդիր է առաջացել եւ ոչ ավելին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում