Ֆեյք Ռուբոն

Ներկայացնելով սեփական պատկերացումները՝ ժողովրդավարական պետության ցուցիչների մասին՝ Ռուբինյան Ռուբոն մի ցնցող ինքնախոստովանություն է արել՝ հայտարարելով. «Ժողովրդավարական երկրի ցուցիչ չէ գիտե՞ք որ պատկերը, երբ որ, օրինակ, ֆեյք ընդդիմադիր կուակցություններ են ստեղծում և այդ ֆեյք կուսակցություններին խցկում են Ազգային ժողով, որպեսզի իրենց չեղած լեգիտիմությունն այդպես ցուցադրեն, ինչպես մինչև 2018թ.-ի հեղափոխությունն էր»:

Փաստորեն՝ Ռուբոն Նիկոլին ֆեյք է հայտարարել: Բանն այն է, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ անցած ընդդիմության «աչքը» հենց Նիկոլն էր, որ խիստ ընդդիմադիր ելույթներով պարբերաբար արդարության ծարավ էր ձևանում, փորձում ապացուցել, որ ոչ մի քաղաքական գործարքի մեջ չի մտել այն ժամանակվա իշխանությունների հետ և այլն: Մարդիկ էլ, փաստորեն, հավատում էին ու վստահում Հայաստանի գլխավոր կեղծարարին՝ հետագայում նաև մասնակից դառնալով նրա արկածախնդրությանը:

Հիմա եթե Նիկոլը Ռուբոյից հաշիվ պահանջի հնչեցրած խոսքերի համար, Ռուբոն ինչպե՞ս է տակից դուրս գալու՝ նկատի ունենալով սեփական թիմին հենց ուղիղ եթերում վերջինիս հասցրած հարվածը:

Չնայած դժվար թե Նիկոլը սրանից շատ նեղվի, քանի որ խոշոր հաշվով թքած ունի արդեն՝ ով ինչ կկարծի: Միևնույնն է՝ նրա իշխանությունը ժողովրդից չէ, որ բխում է. այն բխում է նրա դրսի տերերի բարի կամքից, որոնց էլ հլու-հնազանդ ծառայում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել