1in.am-ը գրում է.
Սիրիայի կառավարական բանակն օդ կբարձրացնի ավելի քան 8000 կամիկաձե-օդաչուների, եթե Արևմուտքի զորքերն իրոք փորձեն հարձակվել երկրի վրա: Այս մասին հաղորդում է The Guardian բրիտանական պարբերականը՝ վկայակոչելով հակաօդային պաշտպանության սիրիական զորքերի անանուն սպային:
Նրա խոսքերով՝ այս շաբաթ 13 օդաչու երդվել է ձևավորել «մահապարտների» ստորաբաժանում՝ ամերիկյան ինքնաթիռների ոչնչացման համար, և արդեն կառավարական զորքերի ավելի քան 8000 զինվոր պատրաստակամություն են հայտնել այս կերպ կանգնեցնել արտասահմանցի ագրեսորներին:
«Ես ինքս պատրաստ եմ բախվել ամերիկյան ավիակրին, որպեսզի խանգարեմ նրան հարձակվել Սիրիայի և նրա ժողովրդի վրա»,- ընդգծել է նա:
Սպան նաև պնդում է, որ Սիրիայի բանակային հրամանատարությունը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները՝ օդային հարվածների ընթացքում ոչնչացումից խուսափելու համար. զենիթահրթիռային համալիրները բերվել են մարտական բարձր պատրաստականության, իսկ խմբավորումները վերատեղաբաշխվել են: