Արմավիրի մարզի համայնքներ կատարած Նիկոլի այցը, որ աչքի է ընկել ճուճուլակերության յուրատեսակ շքերթով, բացահայտել է նրա «հիմնական դարդուցավը». մարդը փող ունի, բայց չգիտի՝ որտեղ ծախսել: Տեղեկանալով համայնքների բնակիչների խնդիրներին, անավարտ ծրագրերի մասին և այլն՝ Նիկոլը տրնջացել է, թե իրենք չեն կարողանում բյուջեի ծախսային մասը կատարել, տեղ են փնտրում, որ ֆինասնավորեն, բայց չեն գտնում, քանի որ հաճախ տեղյակ չեն լինում, թե ինչ է պետք անել, ինչ՝ոչ, ով որտեղ փողի խնդիր ունի, որ տան ու ազատվեն:

Նիկոլի մուննաթից ստեղծվում է տպավորություն, թե Հայաստանը փողի մեջ խեղդվում է, Նիկոլն ու թիմն էլ չգիտեն՝ որտեղ ծախսեն միլիարդները: Այլ խոսքերով՝ կապիտալ ծախսերի հետ կապված մարդիկ խնդիր ունեն, ու ունենալով մեծ փողեր՝ չեն կարողանոմ գլխի ընկնել՝ ինչպես դրանք տնօրինել, ինչն էլ բերում է աբսուրադային մի վիճակի, երբ թվում է՝ փողի խնդիր չկա, բայց Հայստանը տնտեսապես ձեռքից գնում է:

Ակնհայտ է, որ Նիկոլի այցը՝ Արմավիր ու նրա ցուցադրական հայտարարությունները միտված են՝ քողարկելու երկրի իրական վիճակը: Գյուղացիներն իրե՞նք պետք է գլխի գցեն Կառավարությանը՝ ինչպես իրականացնել կապիտալ ծախսերը կամ ինչ անել ֆինանսական ավելցուկի հետ: Եթե այդքան հարստացել է Նիկոլն ու չգիտի ինչ անել փողերը, թող թոշակ ու աշխատավարձ ավելացնի, բայց ոչ թե 2000 դրամով, ինչպես ակնկալվում է, այլ՝ զգալի չափով: Կամ եթե փողը «գյոլ է տվել», թող բանակը վերազինեն, թող այնպիսի մենեջմենթ իրականացնեն,որ անհրաժեշտ կապիտալ ծախսերի մասին տեղեկանան ոչ թե նմանատիպ այցերի ժամանակ, որոնք ավելի շուտ փիառ ակցիա են հիշեցնում, այլ՝ սեփական կաբինետներում, ինչպես նորմալ երկներում:

Բայց ոչ, Նիկոլը պետք է ընկնի դռնեդուռ, իրենից սարքի հասարակ գյուղացու դարդուցավով ապրող, որ հետո ինչ էլ ասեն, հասարակ գյուղացին ականջ չդնի, չհավատա, որ հենց Նիկոլն է երկրի կործանման պատճառը, որ շուտով բոլորին գցելու է թուրքի բերանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել