ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական միջոցառմանը մասնակցած Թորոսյան Արսենը եզրակացրել է, որ կրթությունը հիրավի ամեն ինչի հիմքն է՝ համոզմունք հայտնելով, որ առողջապահության կառավարման գիտելիքներ և հմտություններ տվող ակադեմիական կրթական ծրագրերը բերելու են առողջապահական համակարգի արդյունավետության և բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը:

Չափազանց ցինիկ է հնչում Թորոսյան Արսենի եզրահանգումը՝ նկատի ունենալով այն, թե ինչ է արել նրա թիմը վերջին տարիներին թե՛ կրթության հետ, թե՛ հատկապես առողջապահության: Հիմա տվյալ ոլոտնեում տիրող կատավասիայի պատճառը ո՞րն է, արսենթորոսյանների տգիտությո՞ւնը, թե՞ խելացի թշնամանքը՝ բանեցված ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բոլոր դեպքերում Թորոսյան Արսենն այնքան էլ շահեկան դուրս չի գալու, քանի որ առաջինի պարագայում, փասորեն, բացահայտվում է նրա բացարձակ անխելքությունը, երկրորդի դեպքում՝ նրա ու թիմի թուրքական գործակալին վայել վարքը՝ ունեցած մտավոր կարողությունների ամբողջական գործադրամբ քանդելու հայերի հայրենիքը: Գեբելսին ոչ ոք չի կարող մեղադրել հիմար լինելու համար, բայց դա չի փոխում նրա մարդակեր էությունը:

Բայց հովիկաղազարանների ու վիլենների թիմի պարագայում խելամիտ թշնամի համարվելը պատիվ կլիներ: Տվյալ պարագայում թերևս գործ ունենք յուրատեսակ հիբրիդային մի գոյացության հետ, երբ միաձուլվում են անկիրթներն ու ոչ հիմար չարագործները՝ հանուն ընդհանուր մի նպատակի՝ տակնուվրա անելու Հայաստանն ու այն աշխարհի քաղաքական քարտեզից փաստացի լիկվիդացնելու՝ ծրագիր, որը դեռևս ամբողջությամբ կյանքի չի կոչվել բացառապես հայադավ ծրագրերը կյանքի կոչող թիմից անկախ պատճառներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել