Esyes.am-ը գրում է.

Երևանյան  մենահամերգից հետո երգիչ Արմենչիկը երեկ կնքել է որդուն` Մայքլ Արմենիին: Փոքրիկի մկրտության արարողությունը տեղի է  ունեցել նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում:

esyes.am-ի հետ զրույցում Արմենը նշեց, որ Մայքլի քավորը  իր ընտանիքի ընկերը` Մհերն է եղել, ով ժամանել է Մոսկվայից:

 

 

Եկեղեցում տեղի ունեցած մկրտությունից հետո, երևանյան հայտնի ռեստորաններից մեկում հավաքվել էին Արմենչիկի հարազատները, շոուբիզնեսյան ընկերներն ու նշել փոքրիկի մկրտությունը:

Երգչի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ Մայքլի համար արքայազնի հագուստ էին պատվիրել, որով էլ փոքրիկը ներկայացել է հյուրերին:

«Մայքլն  իրեն շատ լավ էր զգում, ամբողջ խնջույքի ընթացքում միկրոֆոնը ձեռքից վայր չէր դնում ու վազվզում էր,-esyes.am-ին ասաց Արմենը և նշեց, որ ինքն ու կինը ռեստորանում անակնկալ են մատուցել փոքրիկին,-Լուսինեն երգեց իմ նոր` «Նոր է, նոր է» երգի առաջին տունը, այնուհետև ես շարունակեցի կատարել այն»:

 

 

Արմենի խոսքերով` իր ծնողները ևս ժամանել էին ԱՄՆ-ից` մասնակեցու փոքրիկ Մայքլի մկրտության արարողությանը: Փոքրիկի տոնին ներկա են եղել Թաթա Սիմոնյանը, Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Ջոնի Կարապետյանը, Սարոն, Կամո Սեյրանյանը, ովքեր ևս իրենց կատարումներով շնորհավորել են իրենց ընկերոջ որդուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել