Tert.am-ը գրում է.
Ռուսաստանն ակնհայտորեն հասկացնել է տվել, որ քննադատում է սիրիական հակամարտությանն Արևմուտքի ռազմական միջամտությունը։ Երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամեն օր նախազգուշացնում է Սիրիայում բռնության սրման վտանգի մասին, իսկ փոխնախագահն էլ այս կապակցությամբ ասել է, որ Արևմուտքն իսլամական աշխարհի հետ վարվում է այնպես, ինչպես «կապիկը նռնակի հետ»։ Միայն մի մարդ է լռություն պահպանում, թեև հենց նրա ձայնն ունի ամենամեծ նշանակությունը։ Այսպես է սկսում իր անդրադարձը սիրիական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին հեղինակավոր The New York Times պարբերականը, որի հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով։
Հոդվածագիր Սթիվեն Լի Մայերսը նկատում է, որ Պուտինը հրապարակայնորեն չի մեկնաբանել Դամասկոսի արվարձաններից մեկում օգոստոսի 21-ին խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման դեպքը, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը քիչ բան կարող է անել Արևմուտքի ռազմական միջամտությունը կանխելու համար։ Բացի այդ, Մայերսը գտնում է, որ Պուտինի լռությունը պայմանավորաված է նրանով, որ նախագահը գիտակցում է, որ չմիջամտելով քիչ բան կկորցնի տանը։
«Մինչ որոշները Պուտինին քննադատում են Ասադին կուրորեն պաշտպանելու համար, Ռուսաստանի նախագահին մշտապես անհանգստացնում են ռազմական ներխուժման ու իսլամական ծայրահեղականության աճի հետ կապված հարցերը։ Պուտինը գտնում է, որ ԱՄՆ-ն ու դաշնակից պետությունները Մերձավոր Արևելքի երկրներում ազատություն են տվել ծայրահեղական ուժերին, ինչը հանգեցրել է որոշ երկրներում կառավարության փոփոխությանը»,- շարունակում է Մայերսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ