Աննային Մեհրիբա՞նն է Սյունիք ուղարկել

Իր արևմտյան կասկածելի շրջագայությունից անմիջապես հետո Աննան մեհրիբանյան ոճով այց է կատարել՝ Սյունիք՝ տեղեկատվական հոսքերում ստեղծելով տպավարություն, թե այցելել է այնտեղ՝ բացաապես մարզը շենացնելու ծրագրերով. տաղանդավոր գյուտարար մի հայ տղայի է այցելել՝ հայտարարելով, որ պետք է ամեն ինչ անել՝ գյուտերը կյանքի կոչելու համար, սոսիների ֆոնին լուսանկարվել, վերջապես այցելել Քաջարան՝ տեսակցելու Արշալույս տատիկին:

Այսպիսի տեղեկատվական ֆոնը՝ հարստացված «PR»-ի հստակ տարրերով, կարող է իրականում լավ մշակված քող լինել՝ կոծկելու Աննայի սյունիքյան այցի իրական նպատակները: Բանն այն է, որ Մոնակոյում, Ֆրանսիայում Աննայի հանդիպումների բովանդակությունն ու, ըստ որոշ լուրերի, հանդիպումներն ադրբեջանցիների ու թուրքերի հետ, կարծես հուշում են այս այցի իրական նպատակները: Արդյոք հերթական դավադրությո՞ւնն է նյութվում Հայաստանի դեմ Սյունիքի ուղղութամբ՝ նկատի ունենալով թե՛ ադրբեջանցիների ակտիվացումը, թե՛ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի այցն ու դրա շրջանակներում հնչած նրա հայտարարությունները, թե՛ այլ՝ գուցե չերեվացող, բայց միանգամայն իրական հանգամաքները, որոնք լավ բանի մասին չեն վկայում: Հնարավոր է՝ Աննան Սյունիք է գնացել՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ ինքն ու մարդը լիարժեք վերահսկողություն են սահմանել մարզի նկատմամբ՝ բացառելու հնարավոր ֆորսմաժորային իրավիճաներում չհաշվարկված գործոնները. հաշվի առնելով Նիկոլին ուղղված «սյունյաց ողջույնները»՝ Աննան շատ լավ հասկանում է իրավիճակի նրբությունը՝ փորձելով փափուկ ուժի բանեցմամբ փշի-փշի անել՝ Հայաստանին դրսից պատվաստված ծրագիրը անշեղորեն կյանքի կոչելու համար:

Պետք է զգույշ լինել Սյունիքի հարցում. Աննան լավ բան չի հուշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել