Կապված Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ՝ Ավինյան Տիկոն մի ստատուս է գրել՝ «մատ թափ տալով» մարդկանց ու ԶԼՄ-ների վրա, որոնց անունները չի նշել՝ հարցը, թողնելով, ըստ էության, մարդկանց երևակայությանը: Քաղաքապետացու Տիկոն սեփական թիրախում հայտվածներին մեղադրել է չհայտարարված պատերազմի դուրս գալու, «առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով» մանիպուլյացիաներ հյուսելու ու տարածելու համար: «Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով՝ ճշմարտություն չդառնա, իսկ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են»,-իր խոսքն եզրափակել է ՔՊ վարչության անդամը:

Տիկոն ակնհայտորեն տվայտվել է ու տվայտվել է բավական լրջորեն: Փաստորեն՝ մարդը հերքում է, որ աչք ունի քաղաքապետի աթոռի վրա՝ մասնավորապես՝ ԶԼՄ-ներին մեղադրելով «մանիպուլյացիա» տարածելու համար: Ի՞նչ են գրել ԶԼՄ-ները, որ դուր չի եկել Տիկոյին: Գուցե ժամանակից շո՞ւտ են բացահայտել Տիկոյի գաղտնի պլանները՝ կապված քաղաքապետ դառնալու հետ:Մյուս կողմից՝ հարց է ծագում, թե կոնկրետ ո՞ւմ է հաթաթա տալիս սեփական մեծ ամբիցիաները թաքուն պահող ՔՊ-ականը: Օրինակ՝ կարո՞ղ է նրա թիրախներից մեկը Մարության Հայկը լինել, իսկ գուցե ընդդիմության գործիչներից որևէ մեկն է հայտնվել նրա թիրախում՝մեկը, ով կարող է ձեռնոց նետել ոչ միայն անձամբ Տիկոյին, այլև ողջ ՔՊ-ին՝ միասին վերցրած: Թե՞ Տիկոն յուրայիններին է ակնարկում, որոնց կասկածում է իր հետ ոչ այնքան անկեղծ լինելու մեջ՝ չնայած Նիկոլի՝ Տիկոյի հետ նույն ֆորմայով Պոլիտեխնիկի շրջանավարտների պատվին նվիրված միջոցառմանը մասնակցությունը կարծես քիչ հավանական է դարձնում սրա հավանականությունը՝ երևի...

Բոլոր դեպքերում Տիկոյի ստատուսը, բացի նրա հոգեվիճակին բնորոշ մանրամասներից, կարծես այլևս ոչինչ կոնկրետ չի բացահայտում՝ տեղ թողնելով ենթադրությունների ու կռահումների համար: Բայց գրածն էլ հերիք է՝ հասկանալու, որ Տիկոն առանձնապես միտված չէ մրցակցային ընտրություններ անցկացնելուն, ինչը բնական է. նա տեղյակ է իր քաղաքական թիմի իրական ռեյտինգի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել