Մեկը ծաղիկ է նվիրում, մյուսը մինչ էդ լրագորղ էր ման գալիս, որ ներողություն խնդրեր «ողջույնների» համար... է, ես լավ գիտեմ ով ով է, կամ ով ում համար է էր կոնկրետ տեղում հայտնվել, բա դու՞ք... էս ամենը շատ պարզունակ է... ազնիվ եմ ասում:
Ավելին՝ կարելի է ասել, թե 2018-ից ի վեր ներքաղաքական ու կոնկրետ որոշ քաղաքական թիմերի կոնյուկտուրաները ոնց են ձևավորվել ու ինչու հենց այդպես և ում միջնորդավորված ձեռագիրն է սա...
Մի քիչ ՀՀ քաղաքական համակարգի ստվերային կենսագրություն իմացողները, շահերի խմբերին ֆիսել կարողացողները ու արտաքին քաղաքական օրակարգից իրապես պատկերացումներ ունեցողները լիովին կպատկերացնեն, թե ինչու են մեկին մարգինալ-կոնսպիրոլոգները ֆետիշացնում, մյուսին՝ սարքում ստրուկ ու չարք, օտարերկրյա դրածո, (իմանալով, որ նա այլևս նախընտրելի թեկնածու այդքան էլ չէ), իրենք իրենց դիրքավորում որպես բարոյականության ռահվիրա ու էդ ամենը փաթեթավորում հակառուսականությամբ, դա էլ հավանաբար այն բանից հետո, երբ հեռու անցյալներում նախ ФСБ-ից, նաև СВР-ից իրենց ասեցի գնա տղա ջան ...
Հետաքրքիր է կա աշխարհում մեկ այլ երկիր, ուր քաղաքական կոնյուկտուրան այսքան անորակ է ու պետություն ոչնչացնող...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/pfbid0eeQxjAUG1GnMcDxVvTLzw5XBY2w8nhm4GBUDcBwktugcw4GCFgQNiZDwzxzvho3Nl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել