Հայաստան է ժամանել ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որն արդեն իսկ հանդիպել է ՀՀ ԱԽՔ-ի հետ:
Թե ինչն է իրանցի բարձրաստիճան պաշտոնյային Հայաստան բերել, դժվար չէ կռահել. Հայաստանի հետ կատարվողն Իրանը չափազանց զգայուն է ընդունում՝ շատ լավ հասկանալով կոնկրետ Սյունիքի աշխարհաքաղաքական արժեքն ու նշանակությունը, որը թերևս առավելապես պետք է Իրանին, քան նոր Հայաստանի թրքահպատակ իշխանություններին, որոնք հայտնվել են թուլակամ, սոցիալական ցածր պատասխանատվությամբ կնոջ վիճակում:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շամխանին հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում աշխարհաքաղաքականության փոփոխման՝ հավելելով, որ Հայաստան իր այցի հիմնական նպատակը Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների ամրապնդումն է: Շամխանին հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կբերեն տևական խաղաղություն՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։
Իրանում գերկարևոր պաշտոն զբաղեցնող պաշտոնյան, փաստորեն, բացահայտել է Հայաստան այցի իր գլխավոր նպատակը մի փուլում, երբ ակտիվ շփումներ են ընթանում Թուրքիա-Իրան-Ադրբեջան ֆորմատով, իսկ Էրդողանն էլ, հայկական փաթեթը ձեռքին, մոտ օրերս պատրաստվում է այցելել Թեհրան:
Իրանը շատ լավ հասկանում է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները, որոնք ոչ թե տնտեսական են, ինչպես մատուցվում են, այլ գերազանցապես ռազմաքաղաքական: Ավելին՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածն այսօր Իրանի համար շատ ավելի անհասկանալի ու անընդունելի է, քան հայաստանյան իշխանությունների համար, քանի որ ի տարբերություն Նիկոլի, Իրանում գնահատում են սեփական ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ հստակորեն գիտակցելով այդ ամենում Հայաստանի հետ ունեցած սահմանի անխախտելիության արժեքը:
Իրանցի պաշտոնյան եկել է Հայաստան՝ ասյտեղ դաշնակիցներ գտնելու: Թվում է՝ խնդիր չի կարող լինել երկու կողմերի՝ մեկ ընդհանուր մարտահրավերի դեմ ձեռք ձեռքի տված պայքարի հարցում, սակայն ամբողջ պրոբլեմը նրանում է, որ ՔՊ-ականները ծածուկ կերպով առաջ են տանում ոչ թե սեփական ժողովրդի, այլ թշնամիների շահերը՝ առերևութաբար հայրենասիրություն խաղալով կամ լուրջ դեմքով լուրջ մադկանց հետ բանակցելով:
Հուսանք՝ իրանցի պաշտոնյային կհաջողվի արդյունքներ գրանցել ու հարկադրել հայաստանյան իշխանություննեին գործել հանուն ազգային, այլ ոչ թե թուրքական շահերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել