Չորս օր և կսկսենք զգալ արդեն աշնան շունչը: Չնայած այս ամենին` հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները դեռ չեն վերադարձել ամառային հանգստից:

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, ծովային հանգստի փոխարեն, որոշել է արձակուրդն ընտանիքի հետ անցկացնել Ղարաբաղում:

<< Ղարաբաղում ընդամենը մեկ անգամ էի եղել` համերգի, այն էլ երկու օրով և ոչինչ չէի հասցրել տեսնել, միայն Ստեփանակերտն էին տեսել: Ինձ շատ էր հետաքրքրում Ղարաբաղը, որովհետև ուզում էի տեսնել ու հասկանալ, թե այդքան մարդկային կյանքերի գնով պահված ու վերադարձված հոգին ինչպիսին է>>,- ArmStar.am-ի հետ զրույցում պատմում է Սոնան:

Սոնայի օրերը շատ հագեցած էին անցնում:

Շրջել է Արցախով, եղել Տաթևում, Նորվանաքում, եղել աշխարհի ամենաերկար ճոպանուղում, տեսել Տաթևի վանքը` կառուցված 9-րդ դարում.<< Ինձ համար շատ տպավորիչ էր Տիգրանակերտի, Տիգրան մեծի վեց Տիգրանակերտերից մեկի ամրոցը: Ք.ա առաջին դարի ամրոց էր: Եղա Ադանայում, Ասկերանում և, տեսնելով լքված ու քանդված տներ, մտովի պատկերեցի, թե կռվի ժամանակ ինչ է այդտեղ կատարվել>>:

Իր ամառային արձակուրդներից երգչուհին առանձնացրեց այս տարվանը.<< Այս տարի ընտանիքիս հետ ճանաչել եմ այն, ինչ ունենք մենք, տեսել ենք հայերի երկրորդ հանրապետությունը` իր սարերով, ձորերով, պատմական հուշարձաններով, կառուցված բերդերով>>:

Երգչուհին պասիվ և ակտիվ հանգստի սիրահար է` նայած, թե այդ պահին ավելի շատ ինչի կարիքն ունի.<< Լինում է տարի, երբ ուղղակի ուզում եմ ծով, ավազ ու արև, հաճախ էլ լինում է հակառակը>>:

Շարունակությունը՝ այստեղ