«Մարալ ջան, հեզ արի…»

Աննան Սահմանադրության օրը որոշել է տոնել յուրովի ու սեփական ֆեյսբուքյան էջում մարդու մասնակցությամբ մի տեսահոլովակ է զետեղել՝ վաճառելու «Դիլիջան» ազգային պարկում գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» մուտքի տոմսերը: Տեսանյութն ուշագրավ է նրանով, որ դրանում երևում է մարալներին կերակրող Նիկոլը՝ սպիտակ տակացուներով կեդերը հագին:

Նիկոլը, ըստ երևույթին, սիրում է կերակրել անասուններին: Նա փորձի պակաս կարծես թե չունի ու բավական անբռնազբոս վարքագիծ է դրսևորում խոտակերների շրջապատում՝ աչքի ընկնելով սիրառատ հովվի իր հատկությամբ:

Թե ինչո՞ւ հենց Սահմանադրության օրը, այնքան էլ պարզ չէ: Երևի դրանում Աննան ինչ-որ խորհրդանշական բան է նշմարել՝ մարալներին նույնականացնելով նիկոլական զոմբիների հետ: Չնայած ի՞նչ Սահմանադրության օր մի երկրում, որտեղ դրա ոտնահարողը երկրի ղեկավարն ինքն է, այն արժեզրկողը՝ վարչապետի քաղաքական ողջ թիմը: Սահմանարության օրն այլևս վերածվել է չորքոտանիներին կերակրելու օրվան. գնացել են բնության գիրկ, որ գոնե ինչ-որ կերպ արժևորեն օրը, որ իմաստ հաղորդեն տոնին:

Ստացվե՞լ է դա, թե՞ ոչ, ճաշակի հարց է,բայց այն,որ երկիրը լրիվ ձեռքից գնում է՝ դառնալով չորքոտանի խոտակերների բաժին, փաստ է:

Հո՛շ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել