Սիրելի՛ հայրենակիցներ, խոսքս ուզում եմ ուղղել այն մարդկանց, ովքեր դիմադրության շարժման շրջանակներում կամ այլ եղանակներով պայքարել և պայքարում են հանուն Հայաստանի և Արցախի փրկության։ Արձանագրենք,որ շարժումը իր ճիշտ ուղիով է գնում և հաջողությունները անխուսափելի են լինելու։
«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ. այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Վստահեցնում եմ, որ մենք ճիշտ ուղիով ենք գնում, մենք մեր հայրենիքը չենք թողնում տալ թուրքին, դավադիրների ծրագիրը չի իրագործվում հենց այս պայքարի շնորհիվ։ Մենք չենք թրքանալու, մենք այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի։
Հայրենիքի համար պայքարը հավերժ է !!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0xVBH4W2SwuLuH3ycemF8mYtnyiGwFFvpqcvBWjVB8SwamhZpeWk2bbGXujM9dP5Nl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել