Անդոնի տաֆտոլոգիան

Մեկնաբանելով Նիկոլի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը ցանկանում է նոր պատերազմի համար լեգիտիմության բավարար պաշար կուտակել՝ Անդոնը հին երգն է երգել՝ ամեն ինչում մեղադրելով ընդդիմությանը: Ըստ Անդոնի՝ մենք համերաշխության խնդիր ունենք, իսկ դրա բացակայության մեղավորն ընդդիմությունն է: Անդոնի խոսքերով՝ մեզ թույլ չեն տալիս, որ այդ համերաշխության մթնոլորտը ձևավորվի, իսկ ընդդիմության պայքարն ինքնանպատակ է՝ աթոռը. պետք է ընդդիմությանը մերժեն հավերժ, որպեսզի երկրում լինի համերաշխություն:

Անդոնը փչացած պլաստինկայի նման է դարձել՝ անընդհատ ու ամենուր կրկնելով միևնույն թեզերը: Անդոնը, փաստորեն, Ալիևի մեղքը բարդում է ընդդիմության վրա՝ վերջինիս մեղադրելով իշխանության ընդդիմախոսելու համար: Ա՛յ եթե իրեն քննադատողներ չգտնվեն, Հայաստանում կլինի համերաշխություն ու Իլհամը կվախենա, չի հարձակվի: Ահա սա է ասում Անդոնը՝ թուրքական բանակին զինվորագրված ՔՊ-ականը:

Մինչդեռ իրականությունը բացարձակ հակառակն է՝ նկատի ունենալով այն, թե ինչ համերաշխություն կամ ինչի շուրջ համերաշխություն է առաջարկում Անդոնը: Կոչը հետևյալն է՝ մոռանալ կորցրածը հետ բերելու մասին բոլոր մտքերն ու կենտրոնանալ Հայաստանի դարպասները թուրքերի առաջ բացելու վրա: Այսինքն՝ Անդոնը, պատերազմով վախեցնելով հանրությանը, առաջարկում է թրքացնել ոչ միայն Արցախն, այլև՝ Հայաստանը: Բոլորը պետք համերաշխեն մեկ հարցում՝ Երևանի էրիվանացման, իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են կանխել այս կործանարար ընթացքը, խռովարարներ են ու պետք է մերժվեն հավերժ:

Բայց մերժվողներն իրականում հենց անդոններն են, որոնք ոչ մի տեղ չունեն իրական Հայաստանում, իսկ նրանց քարոզած գաղափարների կյանքը նույնքան ժամանակավոր է, որքան դրանց տերերի խելքը: Հանրությունն ասելու է իր վճռական խոսքը՝ գրողի ծոցն ուղարկելով Հայաստանի անդոնացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել