Խաչատրյան Վիգենն ընդդիմությանը, բայց հատկապես Դաշնակցությանը մեղադրել է հայկական ազգային հարցը միտումնավոր կերպով տապալելու համար՝ թե՛ ներկա փուլում, թե՛ պատմականորեն: Որպես իր թեզի հիմնավորում սա հռետորական հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս ստացվեց, որ բոլոր այն խնդիրներով, որոնցով այդ ուժը պատմականորեն զբաղվել է, տապալվել է ու հայությանը վնասել: Ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ փորձում են ազգային հարց լուծել, բայց արդյունքում ազգից մարդ չի մնում: Գումարած սրան՝ ընդդիմությանը Վիգենը մեղադրել է 5-րդ շարասյուն լինելու ու լուծումներ չառաջարկելու համար՝ ձեռքի հետ էլ ակնարկելով բոլոր դժբախտություններում ՌԴ ունեցած ծածուկ դերի մասին:

Վիգենը մաքուր թուրքական 5-րդ շարասյուն է. թուրքերի չափ ատում է Դաշնակցությանը, թուրքերի պես փորձում է բոլոր դժբախտությունների պատճառ կարգել հայ ժողովրդի ազգային նպատակներն, իսկ պատասխանատու հռչակել Ռուսաստանին՝ ասենք Քոչարյանին սատարելու հիմքով:

Բայց Վիգենն անկախ իրենից փաստացի մեղադրանք է առաջադրել Նիկոլին՝ ազգադավության մասնակից ու 5-րդ շարասյուն լինելու. Նիկոլը փորձեց յուրովի լուծել արցախյան հարցը՝ բանակցությունները սեփական կետից սկսելով, իսկ արդյունքում Արցախից մնաց միայն դրա 20-25%-ը, որի հարցն Ալիևն, ինչպես հայտնի է փակված է համարում՝ այն հռչակելով՝ Ադրբեջան ու ստիպելով Նիկոլին, որ սա էլ նույն բանն անի: Նիկոլը փորձեց լուծել ազգային խնդիրը, բայց դրանից բան չմնաց, ևուրեմն՝ գործակալ է Նիկոլը,որ տապալեց արցախյան հարցը՝ վկա՝ Վիգենը:

Ընդհանրապես 5-րդ շարասյան թեման ՔՊ-ականների մոտ խիստ ցավոտ է ընկալվում. մարդիկ իրենք հո գիտեն՝ ում հոգեզավակներն են ու ում ծրագիրն են առաջ տանում, և որպեսզի ծածկեն իրենց խայտառակությունը, սրա-նրա վրա շառ են անում՝ «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին» սկզբունքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել