Հերթական մեծագույն խայտառակությունը առողջա(պահության) վայ-նախարար Ավանեսյան Անահիտի կողմից:
Սույն թվականի հունիսի 30-ի կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։
Նախագիծը մշակվել էր ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
Ըստ որոշման՝ կնքվելու է պայմանագիր կողմերի միջև: Պայմանագրով այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, հնարավորություն կստանան՝ դրանք օգտագործելու:
Դիցուկ, 20 տարի հետո միմյանց հետ կարող է ամուսնանան հարազատ քույր ու եղբայր, որոնք գաղափար անգամ չեն ունենալու սեփական հարազատական կապի մասին: Դե, իսկ այդպիսի ամուսնության դեպքում գենետիկ ֆոնդի աղավաղման և ոչ առողջ լինելու մասին կլռեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.hayrapetyan.5648/posts/pfbid02MYTKCTqTKFMQ2t7x5wPcyJDNzLp6gvhXeEH7TQUnmxeK3UGojpZVg1GwoG6q5r6el
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել