Tert.am-ը գրում է.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ դաշնակից ուժերը փակել են ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը։ « Լիսիչանսկն ամբողջությամբ շրջափակված է ռուսական ուժերի կողմից: Կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում քաղաքի վրա: Թշնամին իր հերթին գնալու տեղ չունի»,- այս մասին նա գրել է Telegram-ի ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության ավելի քան 2 հազար զինվոր գտնվում է շրջափակման մեջ Լիսիչանսկում։
Ուրբաթ օրը ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի ուժերը երեք օրում վերահսկողության տակ են վերցրել Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանը, Մատրոսսկայա հանքավայրը և Լիսիչանսկի ժելատինի գործարանը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/07/02/kadirov/3818296
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել