Հաշմանդամ Վալոդը

Արձագանքելով ընդդիմության կեցվածքին՝ կապված Բերձորի ու այլ հայկական բնակավայրերի սպասվելիք հանձնմանը թշնամուն՝ Վարդանյան Վալոդը հայտարարել է, թե փորձ է արվում էմոցիոնալ թեմաներով քողարկել ոչ իրավաչափ վարքագիծն այն դեպքում, երբ այդ էմոցիոնալ թեմաներն իրականության մեջ չկան էլ: Ըստ «Օմեգայի» կոլեգայի՝ ինքը չի լսել Բերձորը հանձնելու մասին, չկա նման հարց, իսկ լրատվամիջոցներն էլ պետք է զերծ մնան այնպիսի հարցերի քննարկումից որոնք վտանգում են ազգային ու ատարածաշրջանային անվտանգությունը:

Դե հիմա ասեք՝ թրքացածն է՛լ ինչպիսի՞ն է լինում: Վալոդը քո՞ռ է, չի՞ կարդում լրահոս, թե՞ խուլ է ու ականջալուր չի դառնում, թե ինչ են ասում ու խոսում իր շրջապատում ու դրանից դուրս: Այն դեպքում, երբ բոլորի աչքի առաջ հանձնվում է հայրենիքի մի մասը, Վալոդն ու թիմը ընդդիմադիր գործիչներին պաշտոնազուրկ են անում՝ ընդդիմությանը պատժելով հայրենասիրության համար: Այսինքն՝ փոխարենը թիվ մեկ հարց դառնար Բերձորի, Սուսի ու Աղավնոյի ճակատագրի հարցը, վալոդները որոշել են թեման «ջրել», կանգնել ու կոչ անել չքննարկել «շառոտ» հարցեր. դրանից կուրատոր Ալիևը կարող է նեղվել ու Վալոդի հերն անիծել:

Սրա ու սրա տեսակին պատկանողների համար համընդհանուր անհանգստությունն իրականում անհասկանալի է. ախր բերձորն ու Աղավնոն ի՞նչ են իրենցից ներկայացնում, որ մի հատ էլ օրակարգ ձևավորեն կամ դառնան քննարկման առարկա: Ադրբեջանն Էրիվանից է սկսում, իսկ Արցախն ընդամենն ինչ-որ պերիֆիրիա է կովկասյան հողերում:

Լուրջ բաներից խոսացեք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել