Իլհամի աղախինը

«Փիլիսոփայելով» հայ-ադբեջանական խաղաղության ու այդ խաղաղությանը հասնելու թեմայով՝ լրագրողի հետ զրույցում Խաչատրյան Վիգենն ասել է.«Մարդ զիջում է էն, ինչ որ իրաննա… զիջել նշանակումա ոչ ինչ-որ ունես քոննա, զիջես, բայց եթե քոնը չի, եթե հազար անգամ ասես՝ իմնա, ոչ ոք չի համաձայնվի… կա պատմական արդարաւթյուն, կա պատմական իրողություն, բայց չի կարելի իրողությունն առհամարհել ու խոսալ ադարությունից. դա նշանակումա վտանգել Արցախի գյուղերն ու Հանրապետությունը Հայաստանի»:

«Հանրապետությունը Հայաստանի» կործանած ՔՊ-ի մանկլավիկը խելքը լրիվ գցել է: Սա այն դեպքն է, երբ մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա: Այսինքն՝Արցախն երբեք չի՞ եղել հայերինը կամ Հայաստանինը դե ֆակտո, բա որ չի եղել, եթե այն բնիկ «ալբանական» հող է, Նիկոլը մի տեղն ինչո՞ւ էր պատռում ու պատերազմից առաջ Արցախը «Հայաստան է, և վե՛րջ» բղավում ու փաստացի պատերազմ սադրում: Հողը նրանն է, ով պատմականորեն, ու հենց ներկա պահին փաստացի ապրում ու արարում է համապատասխան աշխարհագրական տարածքում: Տվյալ պարագայում ԱՀ ողջ տերիտորիան համապատասխանում է այս չափանիշներին, ինչն էլ իրավունք է տալիս հային ու հայի պետությանը առաջ մղել հայկական օրակարգը:

Այս աշխարհում ոչ մեկին հող ու հայրենիք ձրի չեն բաժանում. ազգերը պայքարելով ու հողն արժևորելով են իրենց համար կենսական արիալ նվաճում: Եթե Վիգենն ադքան շատ է ատում հայերին, ապա թող գոնե նայի թուրքերի օրինակը. Միջին Ասիայից եկել-հասել են Փոքր Ասիա, գրավել ուրիշների հայրենիքն ու կայսրությունը, ստեղծել հզոր պետություն, դեռ մի բան էլ 70-ականներին զավթեցին Կիպրոսի հյուսիսն ու այն նույնպես իրենց համար հայրենիք դարձրեցին: Կիպրոսից մինչև Գոլանի բարձունքներ ազգերը պայքարում են միմյանց դեմ՝ ընդլայնվելու, ընդարձակվելու՝ թքած ունենալով՝ ինչ է ասում կամ կարծում հակառակորդը.սա է առնվազը Մերձավոր Արևելքի օրենքը:

Բայց Վիգենը՝ «համաշխարհային դեմոկրատիայի բաստիոնի» այս կարկառունը, չափից դուրս թրքասեր է, որ հանդգնի խոստովանել այս ամենը: Սրան բերել են ԱԺ զուտ մի բանի համար, որ սրբագրի Ալիևի կեղտոտ ցանկությունների՝ Նիկոլի կողմից իրագործումը՝ կողքից փշրանքներ փախցնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել