Հոգատար Աննան

Նիկոլի օգնական Վարդապետան Աննան, որին ՔՊ-ն պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազ կարգել, մանրամասնել է,թե ինչ է պատրաստվում անել:

Բացահայտելով «դատախազ» եզրույթի «խորհուրդը», որ լատիներենից թարգմանաբար հոգալ, հոգ տանել է նշանակում՝ Աննան կիսահռետորական հարց է բարձրացրել ու ինքն իրեն էլ պատասխանել. «Իսկ ո՞ւմ մասին պետք է հոգ տանի դատախազը: Ինձ համար պատասխանը շատ պարզ է՝ մարդու, այն մարդու, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը: Դատախազությունը պետք է լինի այդ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը, պետք է հոգ տանի, որ այդ մարդը բռունցքներով, զենքով, այլընտրանքային, ստվերային, հանցավոր և այլ ոչ իրավաչափ միջոցներով ստիպված չլինի պաշտպանել իրեն ու իր ընտանիքը»:

Բացառիկ կարյերային թռիչքի պատրաստվող պարմանուհին միանգամայն անկեղծ է գտնվել՝ պայմանով, որ տվյալ պարագայում «մարդու» տակ նկատի առնվի ոչ թե պարզ քաղաքացին, այլ՝ Նիկոլը: Եվ իսկապես, ի՞նչ է պատրաստվում անել Վարդապետյանը: Նա դառնալու է Նիկոլի իրավունքների պաշտպանության երաշխավորը, հոգ է տանելու նրան, որ Նիկոլը բռունցքներով, զենքով, այլընտրանքային, ստվերային, հանցավոր և այլ ոչ իրավաչափ միջոցներով կարողանա պաշտպանել իրեն ու իր աթոռը: Այլ առաքելություն ուղղակի չունի այս աղջիկն ու հենց դրա համար էլ վայելելու է կյանքի բոլոր հաճույքները այդքան երիտասարդ տարիքում:

Իսկ ի՞նչ է անելու Աննայի «մարդ» Նիկոլը: Նիկոլը շարունակելու է շարքային մարդու, քաղաքացիների հաշվին վարի տալ պետությունը, և քանի որ ձեռնարկն այդ ահավոր հակաօրինական է, իր ճանապարհին «մարդը» զգալու է Աննայի կարիքը՝ պատասխանատվությունից խուսափելով, սեփական հանցանքների համար այլոց դատելով, արդարության ձայնը լռեցնելով, թուրքին նաժիշտություն անելով:

Սա է աթոռի գինը, ու «մարդը» բացարձակապես դեմ չէ՝ այն ամբողջությամբ, բայց ոչ իր հաշվին վճարելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել