Goris Today-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները տեղափոխում Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարը:

Ըստ լրատվամիջոցի՝ այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող եւ Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը սկսվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հարակից հատվածից եւ անցնելով Արցախի Հինշեն, Մեծշեն գյուղերով, ավարտվում Լիսագորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել