Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Միջոցառումը բացման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է եռակողմ հանդիպման նշանակության մասին, ընդգծել եռակողմ և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, գրում է haqqin.az-ը։

Բայրամովը նշել է, որ հանդիպումն անցկացվում է երեք երկրներին հետաքրքրող հարցերի շուրջ  փոխշահավետ հարաբերությունների հիման վրա տարածաշրջանային կապերի համակարգման և ամրապնդման նպատակով։

Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ համագործակցության շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) միջանցքի հնարավորությունները։

«Մենք քննարկեցինք նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել «հայկական օկուպացիայից» (չակերտները՝ Tert.am) «ադրբեջանական տարածքների ազատագրումից» (չակերտները՝ Tert.am) հետո։ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) հատուկ դեր է խաղում ԵՄ երկրների, Թուրքիայի և Ասիայի ուղղությամբ երթուղու ստեղծման գործում»,- ասել է Բայրամովը։

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Բաքվի համատեղ հռչակագիրը։ Բաքվի հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի ոլորտում պատասխանատու նախարարները։

«Մեր երկրների միջև փոխգործակցություն է հաստատվել։ Այսօր մենք առաջին անգամ ստորագրեցինք եռակողմ համագործակցության հռչակագիր։ Մենք տրանսպորտի ոլորտում համագործակցությունը համարում ենք շատ կարևոր և հեռանկարային։ Այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կարևոր դեր կխաղա այս բոլոր նախաձեռնությունների ընդլայնման և համապատասխան աշխատանքային խմբի ստեղծման գործում»,- ասել է Բայրամովը։


«Մեր երկրների միջև փոխգործակցություն է հաստատվել։ Այսօր մենք առաջին անգամ ստորագրեցինք եռակողմ համագործակցության հռչակագիր։ Մենք տրանսպորտի ոլորտում համագործակցությունը համարում ենք շատ կարևոր և հեռանկարային։ Այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը կարևոր դեր կխաղա այս բոլոր նախաձեռնությունների ընդլայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել