Երեկ ԶԼՄ-ներից տեղեկացա, որ ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը, ով ֆիլմերից մեկում, մի դրվագ-տեսարանում ծաղրում է Քրիստոսի կերպարը... Ըստ դերասանի, հարձակվողները բացականչել են." Խի եք ձեռք առնում Հիսուսին, էս ինչ կինո եք նկարել..."...
Ինչին դերասանը արձագանքում է."Սա կինո է, վերջիվերջո պետք է հասկանաք, թե՞ ոչ..."...
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ժողովուրդի մի ստվար հատվածը հիվանդ է...
Դերասանին կարելի է ծեծել իր դերը կատարելու համար, իսկ Աստծո և Քրիստոսի "տները"՝ տաճարները, եկեղեցիները և մեր սրբավայրերը դրանք պղծող թշնամում հանձնողին պաշտել որպես "Հիսուս", "փրկիչ","Աստծո նվեր" ու կռապաշտության և սրբապղծության վարպետության դասեր ցույց տալ սոցցանցերում՝ կապիտուլյանտ և մեր սրբավայրերը թշնամուն հանձնող Նիկոլ Անհողին պատկերելով որպես սուրբ...
Պարզվում է, սրբացվում է ոչ միայն հողատու Նիկոլը, այլև դրա շրջապատից ոմանք...
Ի դեպ,Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտ Նիկոլը ևս չի վարանում իրեն համեմատել Հիսուսի հետ, որը շատ նորմալ է ընկալվում հասարակության հիվանդ և անգրագետ մասսայի կողմից...
Դերասան ծեծողներ, նայե՛ք այս այլանդակ նկարներին, որոնք հարյուր հազարներով տարածվում են այս իշխանությունների երկրպագուների կողմից սոցցանցերում և պատասխանեք՝"Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու"...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/pfbid02sXx5u9R7MAYJjvZNYV4vMoQQwCoNVYNVnSefMBWFxZy9vj39raX1VZw5G7fxWTdEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել