Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», գրում է Minval.az-ը։

«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքվել ամենաժամանակակից զենքի գնման համար։ Այդ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություններ ու ամենաժամանակակից տեխնիկա են մատակարարվում ու կմատակարարվեն Ադրբեջանին։ Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի «իր մարտավարությանը», փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք «ռևանշիստական ուժերի»  գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,- ասել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել