Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածույի մասին շատ է խոսվում։
Հիմնական պատճառն այն է, որ նա նախկինում ծառայել է Ուկրաինայում: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն Յովանովիչն էլ հետագայում գործուղվեց Ուկրաինա: Լին Թրեյսին էլ մինչ Հայաստան գալը ծառայում էր Պակիստանում: Չեմ կարծում, որ սրանք հանգամանքներ են, որոնց վրա պետք է դավադրությունների տեսություններ կառուցել:
Մասնավոր զրույցներից ինձ հայտնի է դարձել, որ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվինը լուրջ ճանապարհ անցած, պատրաստված, ծանրակշիռ և պրոֆեսիոնալ դիվանագետ է (ի համեմատություն Վաշինգտոնում մեր դեսպանի) ով ծառայել է Պետդեպում (Եվրոպական ուղղությամբ), ԱԽ-ում և մի շարք օտարերկրա պետություններում:
Նա հետսառըպատերազմյան սերնդի դիվանագետներից է, փայլուն պատկերացում ունի տարածաշրջանի և դրա պատմության մասին: Ծնունդով հայաշատ Ֆրեզնոյից է: Լուրջ կրթություն է ստացել «Occidental College»-ում (այստեղ նաև Օբաման է ուսանել) և
ԱՄՆ բանակի Ռազմական Քոլեջում:
Հ.Գ. ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում:
Նկարում դեսպանի թեկնածու Քվինը ուսանողական տարիներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել