ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրության մեջ ԲԴԽ ներկայիս նախագահ, "villaԳՈՄ"-ի սեփականատեր Գագիկ Ջհանգիրյանը բազում բացահայտումներից զատ ևս մի հետաքրքիր միտք արտահայտեց, որին, շատ զարմանալիորեն մինչև հիմա չի արձագանքել որևէ նախկին նախագահ կամ նրանց շրջապատները...
Դիմելով Վարդազարյանին Ջհանգիրյանը բացականչեց."Է՜ ը՜․․․ապե՜ր, ես պռեզիդենտ էլ եմ կառավարել։ Դու էդ ի՞նչ կարծիքի ես։"
Ենթադրում եմ, որ գրեթե բոլորն էլ շատ լավ հասկացել են, թե ո՛ր նախագահին է, ըստ Ջհանգիրյանի, ինքը կառավարել...
Բայց զարմանալիորեն այդ նախագահը, ով կապիտուլյանտի իշխանության գալուց հետո պատեհ-անպատեհ հայտարարություններով է հանդես գալիս՝ իբր գործող իշխանություններին քննադատելով, իսկ նրա երկրպագուներն էլ լատենտ նիկոլապաշտների թվին են պատկանում, բացարձակ չարձագանքեցին Ջհանգիրյանի բավական լկտի այս արտահայտությանը...
Եթե Ջհանգիրյանի կողմից կառավարված "պռեզիդենտը" մտածում է, որ չարձագանքելով Ջհանգիրյանին հասարակությանը կհամոզի, որ դա իր մասին չէ, ապա չարաչար սխալվում է... Կամ էլ չարձագանքելով Ջհանգիրյանին հաստատում է նրա այս միտքը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել