News.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի շրջանակում, հունիսի 20-ին կայացել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը, այս մասին NEWS.am-ին լուրը հաստատել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Ի պատասխան Ձեր բանավոր հարցման հայտնում ենք, որ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում կայացել է նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում»,– ասացին փոխվարչապետի գրասենյակից:

Նշենք, որ Տրանսպորտային ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարների՝ Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ հանդիպման մասին նշվում էր նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայի Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպման մասին ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Աշխատանքային խմբի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 4-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել