ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ հրապարակեց ձայնագրություն, որտեղ ԲԴԽ ներկայիս նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը համոզում էր իրեն հրաժարական տալ... Ջհանգիրյանը, նախ բացահայտեց, որ առանց դատավորի "մանտյայի" տարրական "խուժան" է, որ այդ պաշտոնին նշանակվել է դատական իշխանությունը Նիկոլ Արցախատուին ծառայեցնելու նպատակով և արհամարհած ունի բոլոր օրենքները...
Սակայն քչերն են անդրադառնում Ջհանգիրյանի կողմից ամենակարևոր բացահայտմանը՝ որ Նիկոլ Անհողը խամաճիկ է ինչ-ինչ ուժերի ձեռքերում և ծառայում է այդ ուժերի շահերն առաջ տանելու համար...
Այսպես, Ռուբեն Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելու ծրագիրը Ջհանգիրյան Գագիկը չի թաքցնում և նշում է, որ կատարում է Նիկոլի հրահանգը և շարունակելով համոզել, Վարդազարյանին նշում է, որ չհեռանալու դեպում "իրանց հրահանգը ուրիշ տեղից են տալու... Էդ մարդը չի տալու, իրանել են տալու"...
Այսինք, ըստ Ջհանգիրյան Գագիկի, ԲԴԽ նախագահին պաշտոնանկ անելու գործընթացում հետաքրքրված են և հրահանգներ են տալիս ինչ-ինչ ուժեր կամ մարդիկ, որոնք և հրահանգներ են իջեցնում նաև Հայաստանի վարչապետին...
Ըստ Ջհանգիրյանի այս հայտարարության, կարելի է ենթադրել, որ կապիտուլյանտ Նիկոլը գործակալ է և կատարում է ինչ-ինչ ուժերի հրահանգներ, որը նշանակում է նաև, որ նա դավաճան է...
Նիկոլի հրահանգներ կատարող լինելը բացահայտող Ջհանգիրյանը, սակայն չբացահայտեց, թե ու՛մ է ծառայում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հողատուն...
Ըստ իս Նիկոլ Անհողը ձեռնտու է բոլորին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին, թուրք-ադրբեջանական տանդեմին, Արևմուտքին, գլոբալիստներին, բացի Հայաստանից և հայությունից....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել