Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը, որ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին, հանդիպել է իր ռուս պաշտոնակցի հետ: Պուտինը, կարևորելով ֆորումի նշանակությունը ՌԴ և ՌԴ գործընկերների կյանքում, ի մասնավորի՝ ասել է. «Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք՝ զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան»:

Պուտինի խոսքում տեղ գտած այսօրինակ շեշտադրումը, որ տեղ է գտնում հաճախ նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների խոսքում, իրականում զուտ ֆորմալ, արարողակարգային ձևակերպում կամ ուղերձ չէ. արտաքին աշխարհը հստակորեն արձանագրում է այն անկայուն, անկումային վիճակը, որ ստեղծվել է մեր օրերի Հայաստանում՝ Նիկոլի թեթև ձեռամբ: Ռուսաստանը չի կարող անհանգստացած չլինել այն անկայունությամբ ու լարվածությամբ, որ կա ոչ միայն տարածաշրջանում, այլև Հայաստան պետության ներսում: Պուտինի խոսքերն, ի դեպ, հնչում են նաև ոպես հորդոր՝ ՀՀ նախագահին, որ տվյալ պարագայում ՌԴ-ում է ոչ այնքան որպես նախագահ, որքան որպես Նիկոլի բանագնաց թերևս, որպեսզի հաղթահարվեն այն խանգարող գործոնները, որոնք շատ դեպքերում արհեստականորեն ստեղծվել են նիկոլական խունտայի կողմից՝ երկիրը փալասի վերածելու:

Մոսկվան ասում է, որ իրեն այստեղ փալասի կարգավիճակում ռազմավարական դաշնակից պետք չէ. նորմալ երկիր է պետք, վստահելի, որ իրենք էլ կարողանան իրավիճակը ճիշտ հաշվարկել ու առաջ տանել իրենց խաղը՝ Կովկասում: Ասել կուզի՝ Նիկոլի ստեղծած տուրբուլենտ վիճակը մարտահրավեր է՝ ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլև այդ ժողովրդի դաշնակիցներին. Ռուսաստանը չի ցանկանում այստեղ տեսնել Թուրքիայի կցորդի՝ հակառակ ասենք գռզոների ու գուգոների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել