Կոնջոյան Հայկը հայտարարել է, թե ընդդիմության «պարտությունը» հետևանք է ժողովրդի սթափ մտածելակերպի: Իբր բոլորը հասկացան, որ գործ ունեն իշխանազավթման փորձի հետ ու է՛լ չաջակցեցին ընդդիմությանը, որն էլ, հայտարարելով, որ փոխում է մարտավարությունն, իրականում դադարեցնում է պայքարը՝ զենքերը վայր դնելով, իսկ արդյունքում հաղթում է ժողովրդավարությունը:

Իշխանությունները խո՞ւլ են, թե՞ այդպիսին են ձևանում: Ո՛չ, նրանք ուղղակի մանիպուլյատորներ են, որ կարողանում են լսել այն, ինչն իրենց է ձեռնտու՝ նույնիսկ չհնչածն իրականության տեղ մատուցելով: Բանն այն է, որ Հայկոյի խոսքերը՝ բացակայող ժողովրդական աջակցության մասին, բացարձակապես բլեֆ են. ընդդիմությունն իր մարտավարությունը փոխեց ոչ թե այն պատճառով, որ զրկվեց համաժողովրդական լայն աջակցությունից, այլ այն պատճառով, որ հասկացավ՝ Նիկոլն արյուն է ուզում, ինչի ապացույցը Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կատարվածն էր հունիսի սկսզբներին: Ի տարբերություն Նիկոլի ընդդիմադիր լիդերները պատասխանատվություն ունեցող անհատներ են և երբեք չեն կարող մտնել մի ծանրութան տակ, որն ի վիճակի չեն լինելու տանել: Այլևս բոլորին էլ պարզ է, որ «ժողովրդավար» Նիկոլը կգնա ցանկացած արկածախնդրության, մարդասպանության ու նույնիսկ ցեղասպանության, բայց յուր աթոռից պոկ չի գա:

Ընդդիմադիրերը հայտարարել են ոչ թե պայքարը դադարեցնելու, այլ դրա կերպը, դինամիկան ու մարտավարությունը վերանայման ենթարկելու մասին: Պայքարը դադարում է այն ժամանակ, երբ հայտարարվում է ունեցած ծրագրերից հետ կանգնելու մասին, ինչն ընդդիմությունը ոչ միայն չի արել, այլև խոստացել է հաղթանակ՝ բոլոր դեպքերում:

Կոնջոյաններն, իհարկե, շատ լավ գիտեն այս իրականությունը, պարզապես խաղում են քարոզչական դաշտում՝ փորձելով ժողովրդի շրջանում հիասափություն ու հուսալքություն առաջացնել՝ ջլատելու ընդդիմության ուժերն, ինչն անիմաստ զբաղմունք է, քանի որ համենայն դեպս ընդդիմադիրների շարքերում ոչ ոք խոտ չի ուտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել