Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի երկու նախկին զինվորականներ Ալեքսանդր Դրյուկը և Էնդի Հյունը գերի են ընկել Խարկովի մոտ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
«39-ամյա Ալեքսանդր Դրյուկեն և 27-ամյա Էնդի Հյուն որպես կամավորներ ծառայել են ուկրաինական բանակի կանոնավոր ստորաբաժանումներից մեկում։ Ենթադրաբար նրանք առաջին ամերիկացի զինվորներն են, որոնք դարձել են Ռուսաստանի ռազմագերիներ»,- գրում է թերթը։
Ավելի վաղ ԴԺՀ-ում մահապատժի էին դատապարտվել երեք վարձկաններ Մեծ Բրիտանիայից և Մարոկկոյից:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ մահապատժի դատավճիռները «օրինակ կծառայեն զինվորների համար», ովքեր կռվում են Կիևի կողմից։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=469051&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



